Այլ նորություններ
Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…
ավելին →
Սիրելի´ դեռահաս,
«Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը Լիսաբոնի պետական համալասարանի հետ համատեղ փորձում է պարզել, թե ինչ են մտածում դեռահասները շրջակա միջավայրի պահպանման մասին։
Եթե քեզ հուզում է շրջակա միջավայրի պահպանման խնդիրը, մասնակցի´ր մեր հարցմանը և կիսվի´ր քո կարծիքով: Հարցերն ուղղված են 11-19 տարեկաններին։
Խնդրում ենք քեզ մասնակցել առցանց հարցմանը` պատասխանելով մի շարք հարցերի այս հղումով:
Քո պատասխանները կարևոր են հետագա անելիքները ճիշտ պլանավորելու համար:
Դարձրո´ւ քո ձայնը լսելի: