Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քննարկման թեման ՄԻԱՎ-ն է

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →
Շարունակելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օրվա միջոցառումները,  Թինսլայվի թիմով վերջերս արդյունավետ հանդիպում ունեցանք Հերացի ավագ դպրոցի սաների հետ։ 🙂
Քննարկման թեման էր՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ. փոխանցման ուղիները, ինչպես պաշտպանվել»։
Հանդիպումը վարեցին «Արաբկիր» ԲՀ-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնագետներ Մարինա Մելքումովան և Եվա Մովսեսյանը, ինչպես նաև հանդիպումն ինտերակտիվ քննարկման վերածեցին մեր սիրելի ինֆլյուենսերներ, ճանաչված բլոգերներ Եվա Ղարիբյանն ու Հայկ Մկրտչյանը։
Ի դեպ, Հերացի դպրոցի ակտիվ դեռահասները իրենք են դասեր անցկացնում այլ դպրոցների իրենց հասակակիցների հետ դեռահասներին հուզող թեմաներով:
Դե ինչ, ակտիվ եղի′ր, իրազեկվի′ր և իրազեկի′ր ուրիշներին:
Հետևի′ր մեզ բոլոր սոց․ հարթակներում, որպեսզի բաց չթողնես նոր հանդիպումները։ 🤩