Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կատուների միջազգային տոն

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Օգոստոսի 8-ին աշխարհում նշվում է կատուների միջազգային տոնը (International Cat Day 2018):

Զարմանալի չէ, որ մեր փոքրիկ, նուրբ, փափկամազիկ բարեկամները դարեր ի վեր վայելել են մարդկանց սերն ու համակրանքը, և նույնիսկ հադիսացել են պաշտամունքի առարկա:

Նրանք դարձնում են մարդկանց կյանքն ավելի ուրախ և իմաստուն: Չարաճճի փիսիկների արկածների մասին զվարճալի տեսահոլովակները և համակրելի այդ կենդանիների նկարները միլիոնավոր լայքեր են հավաքում համացանցում: Գիտնականները ապացուցել են, որ այդպիսի զվարճալի տեսահոլովակների դիտումը մարդուն հաղորդում է շատ դրական հույզեր, իսկ տանը կատու ունենալը օգնում է պայքարել սթրեսի դեմ և նույնիսկ օգտակար է սրտի առողջության համար:

Քանի որ կատուները սովորաբար շատ մեծ խնամք չեն պահանջում, ուստի տանը կատու պահելը ավելի հեշտ է, համեմատած շուն պահելու հետ:

 

Ուրեմն սիրե՛նք և փայփայենք մեր փափկամազ ընկերներին և թույլ չտանք, որ նրանք մնան անօթևան: