Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կառավարե՛ք ձեր հույզերը

Այլ նորություններ

Նշում ենք ատամնաբույժի միջազգային օրը
Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day) ատամնաբույժների մասնագիտական տոնն է, որ նշվում է մարտի 6-ին։ Այս օրը լավ առիթ է ատամների և բերանի խոռոչի հիգիենայի մասին խոսելու համար։ Բերանի խոռոչի պատշաճ հիգիենիկ խնամքի սովորույթներին մարդիկ ընտելանում են վաղ նախադպրոցական տարիքից, իսկ  ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժի մոտ կանխարգելիչ այցերն ապահովում են ինչպե′ս ատամների և բերանի խոռոչի առողջությունը, այնպե′ս էլ որոշ մարսողական հիվանդությունների կանխարգելումը։ Ինչևէ, «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքներով հայ դպրոցականների շրջանում առկա են…
Տեղադրված է 06.03.2023 , 12:44…  ավելին →

Հայտնի է, որ հույզերն անմիջականորեն ազդում են մարդու առողջության վրա: Ներքին հանգստությունը և տրամադրության կտրուկ տատանումներից խուսափելու կարողությունը համարվում է երկարակյացների բնավորության հիմնական գծերից մեկը:

Անդրադառնանք այն հույզերին, որոնք վնասում են առողջությանն ու կրճատում կյանքի տևողությունը:

 

Ցասում

Այս հույզը խթանում է օրգանիզմում ադրենալինի ու նորադրենալինի արտազատումը, իսկ սրտանոթային հիվանդությունների դեպքում այս հորմոնների դիսբալանսը կարող է դառնալ լուրջ խնդիրների պատճառ և հանգեցնել անգամ սրտի նոպայի: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցասման բռնկումից երկու ժամ անց սրտամկանի ինֆարկտի հավանականությունն աճում է գրեթե հինգ անգամ, իսկ գլխուղեղի կաթվածի հավանականությունը՝ երեք:

 

Շոկ

Շոկի հետևանքները կարող են լինել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ: Օրինակ՝ ծանր շոկի հետևանքով կարող են գլխուղեղում կառուցվածքային փոփոխություններ տեղի ունենալ, որոնք կդրսևորվեն հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ: Այս դեպքում ի հայտ են գալիս քնի ու սննդի ընդունման հետ կապված խնդիրներ, սեռական դիսֆունկցիա, քրոնիկ ցավեր ու վարքի խանգարումներ:

 

Անհանգստություն

Տագնապային խանգարումները բազմազան են և ներառում են մի շարք խնդիրներ: Տագնապի նոպաներն ուղեկցվում են սրտխփոցով, թթվածնի պակասով, գլխապտույտով: Ըստ մասնագետների՝ ներկայումս տագնապային խանգարումներն առավել հաճախ հանդիպում են երիտասարդների մոտ, ինչը պայմանավորված է ֆինանսական ու սոցիալական անկայունությամբ, գաջեթների լայն օգտագործմամբ ու սխալ սննդակարգով: Տագնապն ու անհանգստությունը խանգարում են մարդու հոգեկան առողջությունը և բացասաբար են անդրադառնում կյանքի որակի վրա:

 

Միայնակություն

Միայնակության զգացումն ու դրա հետ կապված բացասական հույզերը բարձրացնում են օրգանիզմում սթրեսի հորմոնի մակարդակն ու զարկերակային ճնշումը, զգալիորեն թուլացնում են մարդու իմունային համակարգը, ինչը կարող է դառնալ լուրջ խնդիրների պատճառ: Որոշ տվյալներով՝ միայնակությունը 14%-ով բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը:

 

Վիշտ

Հետազոտությունները ցույց են տվել, որ վիշտը բարձրացնում է օրգանիզմում բորբոքային գործընթացների մակարդակը, ինչի հետևանքով բարձրանում է դեպրեսիաների, սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի ու վաղաժամ մահվան հավանականությունը:

 

Ուրեմն, սովորե՛ք կառավարել ձեր հույզերը և եղե՛ք առողջ:

 

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru