Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կանխարգելե՛նք ինքնասպանությունները

Այլ նորություններ

Շրջակա միջավայրի համաշխարհային օր
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում 1972թ.-ին հունիսի 5 հռչակվել է շրջակա միջավայրի համաշխարհային օր (World Environment Day) : 2004թ.-ից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: Այս օրը բնապահպանները ու բնապահպանական կազմակերպությունները ևս մեկ անգամ հանրության ուշադրությունն են հրավիրում բնապահպանական խնդիրների և շրջակա միջավայրի պահպանության վրա։   Այս տարի օրվա խորհուրդն է` ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼ: ՎԵՐԱՍՏԵՂԾԵԼ: ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Մենք չենք կարող վերադառնալ անցյալ և ուղղել մեր սխալները: Բայց մենք կարող ենք աճեցնել ծառեր, վերականգնել այգիներ, մաքրել մեր գետերը, անտառները…
Տեղադրված է 07.06.2021 , 14:13…  ավելին →

1992թ.-ից ի վեր հոկտեմբերի 10-ին նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day):

ԱՀԿ տվյլաներով աշխարհում ամեն 40 վայրկյանը մեկ տեղի է ունենում ինքնասպանություն 🙁

Այս տարի նշվող հոգեկան առողջության համաշխարհային օրվա խորհուրդն է «Կանխարգելե՛նք ինքնասպանությունները. 40 վայրկյան գործելու համար»:

 

Հոգեկան առողջությունը հանդիսանում է ընդհանուր առողջական վիճակի կարևորագույն մասնաբաժինը: Այն սահմանվում է որպես բարեկեցիկ վիճակ, որի պարագայում մարդը կարող է իրագործել իր կարողությունները և սեփական ներուժը, դիմակայել կյանքի դժվարություններին և հաղթահարել սթրեսները, բեղմնավոր և արդյունավետ աշխատել և իր ներդրումն ունենալ հասարակական կյանքում: Այս համատեքստում հոգեկան առողջությունը հանդիսանում է մարդու և հասարակության բարեկեցության հիմնաքարը:

Ներկայումս հոգեկան առողջության խնդիրները ամենատարածված հիվանդությունների շարքում են, իսկ ընկճախտը կամ դեպրեսիան ամենից հաճախ հանդիպող հոգեկան խանգարումն է:

Ի դեպ, հոգեկան խանգարումների շուրջ կեսը առաջանում են մինչև 14 տարեկան հասակը, սակայն դրանցից շատերն անցնում են աննկատ կամ չեն ենթարկվում բուժման: Ընկճախտը երրորդ տեղում է դեռահասների հիվանդացության կառուցվածքում: Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, դրանք զբաղեցնում են երկրորդ տեղը 15-ից 29 տարեկանների մահացության պատճառների ցանկում:

 

Կանխարգելե՛նք ինքնասպանությունները` ճանաչելով հոգեկան խնդիրները և ժամանակին միջամտելով: