Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստ

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Ավստրալիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ գեղեցիկ մոդելային արտաքինը անինքնավստահության զգացում է առաջացնում ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց մոտ:

Հայտնի է, որ մեդիա-կերպարները և աստղերը հաճախ ներկայացվում են լավագույն, նույնիսկ իդեալական տեսքով, և ոչ բոլորն են տեղյակ, որ նրանց թերությունները թաքցվում են, իսկ նկարները մշակվում են հատուկ ծրագրերով` անթերի տեսք տալու նպատակով: Ինչևէ, իրական մարդիկ հաճախ տարբերվում են այդ «իդեալական» կերպարներից:

 

Հետազոտությանը մասնակցել է 110 տղամարդ, որոնց գովազդային հոլովակներ և լուսանկարներ են ցույց տվել գրավիչ և սեքսուալ արտաքին ունեցող  տղամարդ մեդելների մասնակցությամբ: Արդյունքում հետազոտությանը մասնակցող կամավորները սկսել են մտովի իրենց համեմատել մոդելների հետ, հատկապես` հեռուստատեսային գովազդներում նկարահանվող տղամարդկանց հետ:

Արդյունքում, ընդամենը 3 րոպե գովազդ դիտելը նվազեցրել է կամավորների մոտ իրենց մարմնից բավարար լինելու մակարդակը շուրջ 11%-ով: Բնականաբար, իջել է նաև տղամարդկանց ինքնագնահատականը:

Գիտնականները կոչ են արել ուշադրություն դարձնել ստացված արդյունքների վրա, քանի որ իրենց արտաքինից դժգոհությունը կարող է ընկճվածություն (դեպրեսիա) և սննդային վարքագծի խանգարումներ առաջացնել, ինչպես նաև նպաստել անաբոլիկ ստերոիդների օգտագործմանը, ինչը վնասակար է առողջության համար 🙁

 

Աղբյուր` news.am