Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու գիտե՞ս…

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Պարզվել է, որ ներքնազգեստը կարող է ազդել վերարտադրողական ֆունկցիայի վրա և նպաստել մի շարք խնդիրների զարգացմանը: Մասնագետներն ուսումնասիրել և ապացուցել են կապը ներքնաշորի տեսակի և վերարտադրողական առողջության միջև: 😊

Հայտնի փաստ է, որ կանացի «ստրինգ» տեսակի ներքնաշորը կարող է նպաստել միզասեռական ուղիների բորբոքային հիվանդություններին, քանի որ թելիկի միջոցով հետանցքը ուղղակիորեն հաղորդակցվում է միզուկի և հեշտոցամուտքի հետ 🙁 Արդյունքում, տխուր վիճակագրությունը ուսումնասիրելուց հետո, այդ տեսակի ներքնաշորի վաճառքը նույնիսկ արգելվել է մի շարք երկրներում:

 

Բոլորովին վերջերս պարզվել է, որ տղամարդկանց նեղ անդրավարտիքը բացասաբար է ազդում սերմնաբջիջների քանակի և որակի վրա: Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի հարցերի Եվրոպական միությունը (ESHRE) հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` այն տղամարդիկ, ովքեր հագնում են ազատ, բնական կտորներից, այսպես կոչված «ընտանեկան» կամ շորտաձև տիպի ներքնաշոր, ունեն սերմնաբջիջների ավելի բարձր խտություն: Պատճառը ամորձիների տաքացումն է` նեղ և սինթետիկ անդրավարտիք կրելիս, որն էլ բերում է սերմի որակի վատացման: Հարվարդի համալսարանի Հանրային առողջության դպրոցի հետազոտողներն ապացուցել են, որ նեղ անդրավարտիք կամ լողավարտիք մշտապես հագնող տղամարդկանց մոտ միջինում 25%-ով ցածր է սերմնաբջիջների խտությունը, ինչպես նաև 14%-ով ցածր` հիպոֆիզում արտադրվող հատուկ սեռական հորմոնի (ֆոլիկուլոխթանիչ հորմոնի) քանակը, որն էլ կարգավորում է սերմնաբջիջների զարգացումը 🙁

Իհարկե, նեղ ներքնազգեստը չի կարող անպտղության պատճառ հանդիսանալ, այնուամենայնիվ, այդ տվյալները մտորելու տեղիք են տալիս:

Այսպիսով, և՛ աղջիկներին, և՛ տղաներին խորհորուրդ է տրվում նախապատվությունը տալ ազատ, բնական կտորներից ներքնաշորերին: