Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես պատրաստվել նոր ուսումնական տարվան

Այլ նորություններ

Համացանցի միջազգային օր
Ապրիլի 4-ին նշվում է Համացանցի միջազգային օրը (International Internet Day): Այս ամսաթիվը պատահական ընտրված չէ, քանի որ 4․04 նման է 404 «Not Found» բրաուզերի սխալին: Այդ օրը նշվում է Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, մի անձնավորության, ում համարել են  աշակերտների և ուսանողների հովանավոր, ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։ 1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ Սուրբ Իզիդորա Սևիսկովիին՝ համացանցի սուրբ հովանավոր նշանակելու մասին իր որոշումը հիմնավորելով,…
Տեղադրված է 04.04.2025 , 12:03…  ավելին →

Ահա և վերջացավ ամառը, սկսվեց նոր ուսումնական տարին, և որոշ աշակերտների մոտ ի հայտ եկան հուսահատության նշաններ։ 🙁

Ինչպե՞ս տրամադրվել դպրոց գնալուն և սովորելուն։ Մեր խորհուրդները կօգնեն սահուն ձևով կատարել այդ անցումը։

  • Կարգավորում ենք օրվա ռեժիմը

Ամառվա ընթացքում շատերը կորցնում են սովորական աշխատանքային ռեժիմը՝ ավելի ուշ են պառկում քնելու և ուշ են արթնանում, երբեմն նույնիսկ նախատեսված ժամանակից քիչ են քնում։ Դասերի մեկնարկից 1-2 շաբաթ առաջ սկսեք նախապատրաստվել դպրոցական ռեժիմին և ավելի շուտ քնել ու արթնանալ։ Դա անհրաժեշտ է հանգստացած դպրոց գնալու համար։

Պլանավորելով օրը, սովորում ենք կառավարել ժամանակը, ճիշտ բաշխել առաջադրանքները, մտավոր և ֆիզիկական ակտիվությունը, աշխատանքը և հանգիստը՝ լավագույն արդյունքի հասնելու, առույգ զգալու և ազատ ժամանակ ունենալու համար: 🙂

  • Նոր ուսումնական տարին նոր իրերով

Օգտագործեք նոր ուսումնական տարվա սկիզբը որպես հնարավորություն՝ թարմացնելու և հարմարեցնելու ձեր աշխատատեղը  և գնելու այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի դպրոցում: Կարգավորեք ձեր գրասեղանը: Գնումներ կատարեք ծնողների հետ միասին կամ ինքնուրույն․ ընտրելով ըստ սեփական ճաշակի նոր գրենական պիտույքներ։ Դա ձեզ հաճույք կբերի և դրական ասոցիացիաներ կառաջացնի ուսումնական տարվա սկզբի հետ:

  • Տոնում ենք ուսումնական տարվա սկիզբը

Ուսումնական տարին փոքրիկ ընտանեկան խնջույքով, համեղ ուտեստներով սկսելը կառաջացնի դրական հույզեր։ Եթե ունես մտերիմ դպրոցական ընկերներ, ապա նրանց էլ հրավիրի խնջույքին։ Մի մոռացիր փոքրիկ նվերների մասին, որոնք կարող են լինել կրթական տեսակի, օրինակ՝ հետաքրքիր նոտաթետր կամ գրիչ։

Ուսումնական տարվա ընթացքում ևս փոքր խնջույքներ կազմակերպեք, մտածելով, թե ինչ պարգևներ են սպասվում նրանց, ովքեր լավ են սովորում՝ կինոթատրոն գնալ, ընկերների հետ միջոցառումներ կազմակերպել և այլն։

  • Թարմացնում ենք գիտելիքները

Քանի որ ձեր դպրոցական գիտելիքներն անցել են «ոչ ակտիվ ռեժիմի», նոր ուսումնական տարվա առաջին ամիսները գնալու են վերհիշելուն: Սկսիր վերանայել այն, ինչ սովորել ես, դպրոցից մի քանի շաբաթ առաջ, ծանոթացիր նոր դասագրքերին:


Հուսով ենք, որ մենք ոգեշնչեցինք քեզ սովորելու և էներգիայով լցվելու նոր ուսումնական տարվանն ընդառաջ։ 🙂