Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես հաղթահարել սթրեսը․ պարզ խորհուրդներ

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Սթրեսն ուղեկցում է մարդուն իր ողջ կյանքի ընթացքում։ Գիտնականները պարզել են, որ սթրեսը թողնում է ինչպես բացասական, այնպես էլ որոշ դրական ազդեցություններ։ Չափավոր սթրեսը նաև օգտակար է, քանի որ օգնում է ադապտացվել (հարմարվել) տարբեր պայմաններին։

Ինչևէ, կարևոր է սովորել կառավարել սթրեսը և խուսափել գերլարումից, առողջական և հոգեբանական խնդիրներից։ Դրանք սովորաբար ուղեկցում են քրոնիկ սթրեսին, որի պատճառը կայուն բացասական հոգեհուզական վիճակն է։ 🙁

Մի քանի խորհուրդ, թե ինչպես դիմակայել և կառավարել սթրեսը․

  • Խոսի՛ր քո զգացմունքների և ապրումների մասին․ բառերով արտահայտի՛ր՝ ինչ ես զգում։ Անվստահությունը, վախը կամ տխրությունը նորմալ զգացումներ են, որոնցից պետք չէ ամաչել (սա վերաբերում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց)։ Կարիքի դեպքում դիմի՛ր օգնության։ Կիսվի՛ր քո հույզերով և քննարկիր խնդիրները մտերիմ մարդու հետ։
  • Պլանավորի՛ր օրը, ցուցակագրի՛ր կարևոր գործերը, դի՛ր փոքր իրագործելի նպատակներ։ Մի՛ փորձիր միաժամանակ անել մի քանի գործ։
  • Ունեցի՛ր և ժամանակ տրամադրի՛ր հաճելի զբաղմունքներին և հոբբիին, ինչպես նաև կանոնավոր ֆիզիկական ակտիվության և զբոսանքի համար։ Սիրելի շան/կատվի կամ այլ ընտանի կենդանու հետ շփումը ևս օգտակար է։ 🙂
  • Բարկացած ժամանակ որոշումներ մի՛ ընդունիր և հարցեր մի՛ քննարկիր, հեռացի՛ր, կատարի՛ր շնչառական կամ ռելաքսացիոն այլ վարժություններ, դանդաղ հաշվիր մինչև 10-ը և հետ։
  • Ժամանակ առ ժամանակ կարող ես տեղի տալ քո բացասական հույզերին և ունենալ «աղմկոտ» օր (իհարկե՝ համապատասխան վայրում)։ Հարվածելով բռունցքի պարկին, գնդակին կամ փափուկ խաղալիքին, կոտրելով հին անպիտան ափսեները կամ մի լավ գոռալով՝ կարող ես ազատվել ավելորդ լարվածությունից և բացասական հույզերից։ Կարևորը այդ ընթացքում չվնասել ինքդ քեզ և ուրիշներին։ 🙂
  • Եվ իհարկե բարի գործեր անելով և շրջապատից անկեղծ ժպիտներ և շնորհակալական խոսքեր լսելով՝ կարող ես ստանալ շատ դրական լիցքեր։