Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչ է հուզական ինտելեկտը

Այլ նորություններ

Գեղեցկության չափանիշների մասին
Ցանկացած երիտասարդ ցանկանում է հասարակությունում ներկայանալ իր լավագույն կերպարով, և այստեղ կարևորվում է նաև արտաքին տեսքը։ Հատկապես դեռահաս աղջիկները հաճախ դժգոհում են սեփական արտաքինից և ուզում են փոփոխել որևէ բան՝ քթի կամ շրթունքների ձևը, նիհարել կամ մեծացնել/ փոքրացնել կուրծքը և այլն։ Ուղիղ մազեր ունեցողները դժգոհում են և փորձում են ոլորել կամ գանգրացնել, իսկ գանգուր մազերի դեպքում՝ ուղղել։ :-) Գեղեցկության մասին շատ է խոսվում, սակայն չկա հստակ սահմանում։ Իրականում գեղեցկությունը կախված է ոչ միայն արտաքին տեսքից,…
Տեղադրված է 06.11.2026 , 12:46…  ավելին →

Քո կարծիքով՝ ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում և կյանքի այլ ոլորտներում։ Երբևէ լսե՞լ ես հուզական ինտելեկտի մասին։

Հուզական ոլորտի առանձնահատկությունները ուսումնասիրվել են տարբեր գիտնականների կողմից, և 70-80-ական թվականներին հոգեբանության մեջ ձևավորվել է հուզական ինտելեկտի գաղափարը (Emotional intelligence կամ Emotional quotient / EQ)։ Այդ հասկացությունն ունի երկու բաղադրիչ՝

  • հասկանալ ինքդ քեզ, քո նպատակները, ձգտումները, զգացումները,
  • հասկանալ ուրիշին, նրա զգացումները:

Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանը առանձնացնում է հուզական ինտելեկտի հինգ ոլորտ․

  1. ճանաչել սեփական զգացմունքները
  2. կարգավորել սեփական զգացմունքները
  3. մոտիվացնել ինքդ քեզ և ինքնադրսևորվել
  4. ճանաչել և հասկանալ ուրիշների զգացմունքները
  5. կարգավորել հարաբերությունները, հարթել խնդիրները։

Գիտնականները  ապացուցել  են, որ հուզական ինտելեկտը ներառում է հարմարվողականության մի շարք կարողություններ և ընդունակություններ: Այն կարող է կիրառվել բարգավաճման և նորանոր ձեռքբերումների համար, և այդ մեթոդներով մարդիկ հաջողություններ կունենան շրջապատի հետ շփումներում, կդրսևորեն նաև սոցիալական պատասխանատվություն։ Ուսումնասիրելով այս գաղափարը՝ կարող ես հասկանալ, թե ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում 🙁  Իսկ ոմանք, ունենալով միջին ինտելեկտուալ կարողություններ, շատ մեծ հաջողությունների են հասնում և՛ աշխատանքում, և՛ անձնական կյանքում։

Ժամանակակից աշխարհում հուզական ինտելեկտին տրվում է բավական մեծ տեղ։ Ի դեպ, հուզական ինտելեկտը կարելի է զարգացնել։ 🙂 Այդ թեմայով անցկացվում են բազմաթիվ դասընթացներ, գիտաժողովներ, հրատարակվում են հոդվածներ և գրքեր։