Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։
Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․
☀️ Առողջ ապրելակերպ
☀️ Հոգեկան առողջություն
☀️ Առողջություն և շրջակա միջավայր

Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․
  • թվային նկար
  • կոնցեպտուալ արվեստ
  • ֆոտո-նկարչություն
  • 2D/3D թվային նկար
  • պիքսելային արվեստ/գրաֆիկա
  • թվային կոլաժ
Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ մանրամասներ հասանելի են հետևյալ հղումով՝ https://shorturl.at/oEIVX
Լավագույն աշխատանքներ ներկայացրած երեք մասնակիցները կստանան մրցանակներ։ ։-)
Դիմելու վերջնաժամկետը՝ ուրբաթ, մայիսի 19, 2024, 17։00։
Արշավի ամփոփումը տեղի կունենա հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։