Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հումանիտար օգնության միջազգային օր

Այլ նորություններ

Կորոնավիրուս. առասպելներ և փաստեր
Կորոնավիրուսը չի սպառնում երեխաներին: Սա առասպել է: Երեխաների կարող են վարակվել և հիվանդանալ, չնայած ավելի թեթև կամ աննշան ախտանիշներ զարգացնել: Դեռ 2020թ.-ին հրատարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեև վարակված երեխաներն ունեն թույլ ախտանշաններ, այդուամենայնիվ, համավարակի շարունակման դեպքում դրա ազդեցությունը երեխաների և երիտասարդների կրթության, սնուցման և բարեկեցության վրա երկարաժամկետ հեռանկարում կարող է շրջադարձային լինել։ Որքան երկար է տևում ճգնաժամը, այնքան խորն է դրա ազդեցությունը երեխաների բարեկեցության վրա: :-( Կորոնավիրուսը չի տարածվում շոգ կլիմայի պայմաններում: Սա…
Տեղադրված է 01.11.2021 , 13:04…  ավելին →

Օգոստոսի 19-ին աշխարհում նշվում է Հումանիտար (մարդասիրական) օգնության միջազգային օրը (World Humanitarian Day), որն ընդունվել է ՄԱԿ-ի (Միացյալ ազգերի կազմակերպության) կողմից 2008թ.-ին:

Մենք բոլորս էլ օգնում ենք իրար ամեն օր: Թեկուզ և աննշան բաներով` գործողություններով, ժպիտներով, ժեստերով, իրեր փոխանակելով: Առանց փոխադարձ օգնության անհնարին կլիներ ապրելր: Եվ իհարկե, այո՛, դու էլ ես օգնում քո հարազատներին ամեն օր (հաստատ, նույնիսկ ոչ միշտ դա նկատելով): Մաքրել բնակարանը, հավաքել սենյակը կամ օգնել փոքր քրոջը կամ եղբորը տնային առաջադրանքներով` դա էլ է օգնություն:

Բայց փորձենք ավելի լայն ձևով նայել աշխարհին:

Մենք հազվադեպ ենք մտածում դրա մասին, բայց կան շատ մարդիկ, որոնք ԱՊՐՈՒՄ ԵՆ ՕԳՆԵԼՈՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Շատ պարզ ձևով. նրանք այնքան բաց են աշխարհի առջև և մտահոգված մարդկության համար, որ իրենց պարտքն են համարում օգնել կարիքավորներին, և դա օգնություն է ոչ թե հարազատներին կամ ծանոթներին: Ամեն օր այդպիսի մարդիկ, ինչպիսիք են կամավորները և փրկարարները անվարձահատույց օգնում են անծանոթ կարիքավոր մարդկանց երկրագնդի տարբեր մասերում: Այսպիսի, ուրիշների կարիքների և ցավերի հանդեպ ոչ անտարբեր մարդկանց թիվը ամբողջ աշխարհում հասնում է միլիոնների: Ի հիշատակ նրանց և նրանց կողմից` հանուն բարության և ավելի լավ կյանքի կատարած գործերի և անձնազոհության, ՄԱԿ-ը հաստատել է Մարդասիրական օգնության միջազգային օրը` իբրև ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության հիշատակի և հարգանքի օր:

Ինչու՞ օգոստոսի 19-ը +

Բնական աղետներ, զինված ընդհարումներ և այլ արտակարգ իրավիճակներ տարեկան ամբողջ աշխարհում կործանում և վտանգում են հազարավոր մարդկանց կյանքը և առողջությունը: Հենց այդպիսի ճգնաժամային իրավիճակներում հազարավոր կամավորներ և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ բառից բուն իմաստով թողնում են իրենց տունը և մեկնում աղետի գոտիներ, որպեսզի օգնեն և աջակցություն ցուցաբերեն տուժածներին, ապահովելով մարդասիրական օգնությամբ:

Որպեսզի հումանիտար կամ մարդասիրական օգնությունը համարվի այդպիսին, այն պետք է լինի իսկապես մարդկային և մարդասիրական (դա նշանակում է` չվնասել), անկողմնակալ (դա նշանակում է` ցուցաբերել աղետներից տառապող բոլոր մարդկանց, անկախ նրանց բնակավայրից, ազգային, սոցիալական, կրոնական, սեռային, ռասայական կամ այլ պատկանելիությունից) և լիովին անհատույց:

Գույություն ունեն բազմաթիվ անհավատալի պատմություններ, թե ինչպես մարդիկ, իրենց ուժերից վեր ջանքեր գործադրելով, փրկել են իրար (կամ կենդանիներին), ղեկավարվելով բարեխղճությամբ և օգնելու ցանկությամբ և չսպասելով ինչ-որ հատուցում ի պատասխան իրենց բարի արարքի: Այդ իսկ պատճառով մարդասիրական ոլորտում աշխատող մարդիկ արժանի են մեծագույն հարգանքի: Եվ սա փաստ է:

 

101022-N-8014S-072

 

Ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ը անցկացնում է սոցիալական միջոցառումներ` ամբողջ աշխարհում մարդկանց ուշադրությունը մարդասիրական օգնության նկատմամբ, իբրև մեր կյանքի կարևորագույն և անբաժան մաս, գրավելու նպատակով:

 

I-was-here-logo-UN-World-Humanitarian-Day

 

Օրինակ, «Ես եղել եմ այստեղ» (I Was Here) քարոզարշավը 2012 թ.-ի Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա կապակցությամբ, ստացել էր շատ բարձր արձագանք համաշխարհային լրատվամիջոցներում: Հանրահայտ Բեյոնսեն նույնիսկ ձայնագրել է նույն վերնագրով երգ, որը դարձավ մարդասիրական օգնության օրհներգը: Նույն այդ օրը բոլոր ցանկացողները տեղադրում էին հաղորդագրություններ բարի արարքների և ուրիշներին օգնելու մասին, այդ նպատակով հատուկ ստեղծված կայքում:

Իսկ սա Բեյոնսեի շատ հուզիչ ելույթը ՄԱԿ-ի կենտրոնակայանում` “I was here” երգի կատարմամբ:
Մենք նույնիսկ արտասվեցինք:

 

2015 թ.-ի Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ը նախաձեռնեց շատ հետաքրքիր մի քարոզարշավ, որի շրջանակներում ցանկացած մարդ կարող էր անել նվիրատվություն: Տոնի պաշտոնական կայքում ցանկացած անձ կարող էր հատկացնել իր սեփական էջը սոցիալական ցանցում որևէ մարդասիրական արարքի կամ հայտնի բարեգործի մասին պատմության համար: Քարոզարշավի կարգախոսն էր` #SHAREHUMANITY (կիսվիր մարդասիրությամբ): Այլ խոսքերով, կողքի մի մնա, պատմիր բարության մասին, հանուն մեր երկրագնդում խաղաղության հաստատման, իսկ ավելի լավ է, ԻՆՔԴ սկսիր անել քո անձնական, թեքուզ և փոքր հերոսությունները:

Տես #SHAREHUMANITY նախագծի տեսահոլովակը

Այս մարդիկ իրենց սոցիալական ցանցի էջերը հատկացրեցին իրենց պատմությունների համար, և նրանց անուններն առցանց հայտնվեցին տարբեր նշանավոր մարդկանց կողքին:

WHD2015_2

 

Հանրաճանաչ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Մրցանակին արժանանում է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:

Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 300 նոր աջակիցներ և գործընկերներ:

 

Մենք իրականում շատ ոգեշնչվել ենք ամբողջ աշխարհից հավաքված պատմություններով: Երբ դու դրանք կարդաս, համոզված ենք, դու մի քիչ այլ կերպ կնայես քո դժվարություններին կամ նույնիսկ կվերաիմաստավորես քո կյանքը:

 

Հոդվածի համար լուսանկարը գտել ենք այստեղ, այստեղ և այստեղ: