Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետևե՛ք առողջ կեցվածքին

Այլ նորություններ

Գեղեցկության չափանիշների մասին
Ցանկացած երիտասարդ ցանկանում է հասարակությունում ներկայանալ իր լավագույն կերպարով, և այստեղ կարևորվում է նաև արտաքին տեսքը։ Հատկապես դեռահաս աղջիկները հաճախ դժգոհում են սեփական արտաքինից և ուզում են փոփոխել որևէ բան՝ քթի կամ շրթունքների ձևը, նիհարել կամ մեծացնել/ փոքրացնել կուրծքը և այլն։ Ուղիղ մազեր ունեցողները դժգոհում են և փորձում են ոլորել կամ գանգրացնել, իսկ գանգուր մազերի դեպքում՝ ուղղել։ :-) Մարդու գեղեցկության մասին շատ է խոսվում։ Իրականում գեղեցկությունը կախված է ոչ միայն արտաքին տեսքից, այլ նաև ինքնազգացողությունից,…
Տեղադրված է 06.11.2026 , 12:46…  ավելին →

Իսկ դու գիտե՞ս, որ անհարմար կոշիկ կամ ծանր պայուսակ կրելու սովորությունը վնասակար է առողջության համար:

Պարզվել է, որ կոշիկը մեծ նշանակություն ունի կեցվածքի և ողնաշարի վիճակի համար: Անհարմար ու նեղ կոշիկը կարող է դառնալ քայլվածքի խնդիրների, երբեմն նաև՝ ոտնաթաթի, սրունքի և ողնաշարի ձևափոխման  պատճառ:

Կա տեսակետ, որ բարձրակրունկ կոշիկները ուղղում են կնոջ կեցվածքը, գեղեցկացնում կազմվածքը, ինքնավստահություն և կանացիություն հաղորդում։ Ինչևէ, անչափահաս աղջիկներին չի կարելի կրել բարձրակրունկ կոշիկներ, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ ոտնաթաթի կամարի ձևավորման վրա: Բարձրակրունկ կոշիկները նաև վտանգավոր են վնասվածք ստանալու վտանգի պատճառով 🙁

Եթե այնուամենայնիվ, ընտրում եք բարձրակրունկ կոշիկներ, ապա`

  • ձգտեք, որ կրունկի բարձրությունը չգերազանցի 4-5 սմ. (մասնագետները նպատակահարմար են համարում 2-3 սմ բարձրության կրունկի առկայությունը), իսկ ոտնաթաթի հատվածում լինի հաստ տակացու։
  • բարձրակրունկ կոշիկները հագեք ոչ այնքան երկար ժամանակով՝ հարմար առիթի դեպքում փոխելով դրանք տափակ կամ սպորտային կոշիկներով, հատկապես եթե պատրաստվում եք շատ քայլել կամ կանգնած լինել։
  • Բարձրակրունկ կոշիկներով մի վազեք, քանի որ ոտքերի ճնշումը վազքի ժամանակ մեծանում է։
  • Օգտագործեք կոշիկի հատուկ ներդիրներ, որպեսզի նվազեցնեք ոտնաթաթի և կրունկի վրա ընկած ծանրաբեռնվածությունն ու ճնշումը։
  • Ամեն օր հատուկ վարժություններ կատարեք, որպեսզի մարզեք ոտքի մկանները։

Մեջքի հետ կապված խնդիրների (մեջքի ցավ, կեցվածքի խանգարումներ) զարգացմանն է նպաստում նաև միայն մեկ ուսին պայուսակներ կրելու սովորությունը:

Մասնագետները խորհուրդ են տալիս ուսապարկը կրել բացառապես երկու ուսին կամ պարբերաբար փոխել ուսը, ծանր պայուսակների դեպքում` ծանրությունը բաշխել հավասարապես, նաև պարբերաբար հանգստանալ:

Եթե պայուսակի քաշը կազմում է մարմնի զանգվածի ավելի քան 10%-ը, ապա այն առհասարակ խորհուրդ չի տրվում կրել, քանի որ դա վնասակար է ողնաշարի համար:

Ի դեպ, կեցվածքի համար վնասակար է նաև սխալ դիրքով երկար նստելը և գաջեթները չարաշահելը։ Պարբերաբար ուղղե՛ք ձեր կեցվածքը, թուլացրեք ուսերը, կատարեք թեթև մարզումներ։