Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կրկին ֆաստ ֆուդի մասին

Այլ նորություններ

Տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Հետազոտությունները փաստում են, որ արագ սննդի (fast food) օգտագործումը ամբարենպաստ ազդեցություն է թողնում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա:

Ավելին, վերջերս Public Health Nutrition journal-ում հրապարակված հոդվածում հեղինակները կապ են գտել արագ սննդի և գործարանային արտադրության թխվածքների օգտագործման և ընկճախտի առաջացման բարձր ռիսկի հետ: Մասնավորապես, նման սննդամթերքի սիրահարները 51% ավելի մեծ հավանականությամբ են ունենում դեպրեսիա (ընկճախտ), ի դեպ, այդ ռիսկը ուղիղ կապված է նման սննդի քանակի հետ:

Այսպիսով, ինչքան շատ արագ սնունդ է օգտագործվում, այնքան բարձր է դեպրեսիայի ռիսկը 🙁

Հետաքրքրական է, որ նման սննդակարգ ունեցողների մեջ ավելի հաճախ են հանդիպել միայնակ, պասիվ կենսակերպ վարող մարդիկ, ովքեր քիչ են օգտագործում բանջարեղեն և միրգ, ընկուզեղեն, ձկնեղեն և ձիթապտղի յուղ (այսինքն` առողջ սնունդ): Նրանց խմբում նաև մեծ թիվ են կազմել ծխող և շաբաթական 45 ժամից ավել աշխատող մարդիկ:

Դե ինչ, ևս մեկ փաստարկ` առողջ սնվելու օգտին 🙂