Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Հայտնի փաստ է, որ կատուների (ինչպես և շների) տերերը գտնվում են ավելի լավ հոգեբանական վիճակում, համեմատած ընտանի կենդանի չպահող մարդկանց հետ:

Համաձայն ավստրալական մի հետազոտության` ընտանի կենդանիների հետ մշտապես շփվող մարդիկ զգում են իրենց ավելի երջանիկ, ավելի հանգիստ և ինքնավստահ, պակաս նյարդային, ավելի լավ են քնում և նույնիսկ դիմակայում կյանքի դժվարություններին: 😮

Հետաքրքրական է, որ կատու պահելը դրական է ազդում նաև երեխաների վրա: 2017 թվականին Շոտլանդիայում անցկացված հետազոտության արդյունքներն ապացուցեցին, որ 11-15 տարեկան դեռահասների խմբում նրանք, ովքեր կապված են իրենց փոքրիկ բարեկամների` կատուների հետ, ունեն կյանքի հավաստիորեն ավելի բարձր որակ: Ի դեպ, ինչքան շատ է երեխայի և փիսիկի կապվածությունը, այնքան ավելի լավ ինքնազգացողություն, բարձ տրամադրություն են ունենում, պակաս միայնակ են իրենց զգում դեռահասները, ինչպես նաև կարողանում են հաճույք ստանալ ազատ ժամանցից: 🙂

Ի միջիայլոց, նույնիսկ համացանցում զվարճալի փիսիկների նկարներ դիտելով` մարդիկ ակամայից սկսում են ժպտալ, բարձրանում է տրամադրությունը, այդ օրը նրանք ունենում են ավելի շատ դրական հույզեր:

 

Աղբյուր` https://www.healthline.com/