Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →
  • Հին ժամանակներում բժիշկները լայնորեն օգտագործում էին հոտերը տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Գրեթե բոլոր ազնվականների տներում լայնորեն կիրառվում էին հոտ քաշելու հատուկ բուրումնավետ աղեր` նյարդերը հանգստացնելու, գլխացավն անցկացնելու և այլ նպատակներով:
  • Այսօր ևս բուրմունքները լայնորեն օգտագործվում են: Արոմաթերապիան ալտերնատիվ բժշկության տեսակներից է, որում կիրառվում են եթերային յուղերի օգտակար հատկությունները։ Բույրերն օգնում են կարգավորել մարդու էմոցիաները, քնկոտության և առույգության զգացումները, նույնիսկ` հիշողությունը և ցավի ընկալումը։ 😮
  • Վիճակագրական տվյալները փաստում են, որ տղամարդկանց ուղեղն ավելի բուռն է արձագանքում հոտերին, քան կանացի: Առհասարակ տղամարդկանց հոտառությունն ավելի սուր է, և նրանք հաճախ զգում են և արձագանքում հոտերին ենթագիտակցաբար: Հետաքրքիր փաստ. մասնագետ-սեքսոլոգներին իրենց խնդիրներով դիմած տղամարդկանց զգալի մասն ունի վատ հոտառություն և պարզապես չի զգում “կնոջ հոտը”: ☺️
  • Օծանելիքը կամ բուրումնավետ յուղերն ավելի լավ պահպանվում են մաշկի այն հատվածների վրա, որտեղ ակտիվ է արյան շրջանառությունը` պարանոցի, դաստակի վրա (անոթազարկի հատվածում):
  • Եթե օծանելիքը օգտագործվում է արևի ուղիղ ճառագայթներին դուրս գալուց առաջ, այն կարող է մաշկի վրա թողնել մուգ բծեր: 🙁
  • Բնական օծանելիքի համար օգտագործվող հումքը` բնական եթերային յուղերը, բավականին թանկարժեք են: Ամենաթանկ յուղերից է ժասմինի յուղը: Մեկ կիլոգրամ ժասմինային յուղ ստանալու համար անհրաժեշտ է մեկ տոննա ծաղիկ: 😮