Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր մարդու հոգեբանության մասին

Այլ նորություններ

Նշում ենք ատամնաբույժի միջազգային օրը
Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day) ատամնաբույժների մասնագիտական տոնն է, որ նշվում է մարտի 6-ին։ Այս օրը լավ առիթ է ատամների և բերանի խոռոչի հիգիենայի մասին խոսելու համար։ Բերանի խոռոչի պատշաճ հիգիենիկ խնամքի սովորույթներին մարդիկ ընտելանում են վաղ նախադպրոցական տարիքից, իսկ  ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժի մոտ կանխարգելիչ այցերն ապահովում են ինչպե′ս ատամների և բերանի խոռոչի առողջությունը, այնպե′ս էլ որոշ մարսողական հիվանդությունների կանխարգելումը։ Ինչևէ, «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքներով հայ դպրոցականների շրջանում առկա են…
Տեղադրված է 06.03.2023 , 12:44…  ավելին →

Հայտնի են մի շարք հետաքրքիր փատեր մարդու հոգեբանության մասին։ Տարբեր դիտարկումներ և հետազոտություններ գտել են որոշ օրինաչափություններ, որոնք մեզ կարող են զարմացնել կամ նույնիսկ տարօրինակ թվալ։ Այսպես․

  • Մարդուն միջինը պետք է 2 ամիս՝ սովորություն ձևավորելու համար: Ինչևէ, սա միջին ցուցանիշ է, և ավելի շուտ խոսքը գնում է որևէ պարզ օգտակար սովորույթի մասին։ Եվ իհարկե, ամեն ինչ կախված է սովորության բնույթից, մարդու ֆիզիոլոգիական և հոգեկան վիճակից։ Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է շուրջ 90 օր սովորությանը ընտելանալու, նոր հմտություն, նոր վարքագիծ զարգացնելու համար։
  • Սիրել մարդու կերպարը և սիրել իրական մարդուն, այնպիսին, ինչպիսին նա կա, լրիվ տարբեր բաներ են: Հաճախ երիտասարդները սիրահարվում են մարդու կերպարին, հատկապես, եթե նա նման է սիրված կինոհերոսին կամ երգչին։ Իրականում մենք ինքներս ենք վերագրում այդ մարդուն կոնկրետ հատկանիշներ, որոնք իրականությանը բոլորովին չեն համապատասխանում։ ։-(
  • Գրառելով մեր երազանքները՝ մենք ավելի ճշգրիտ ենք դրանք ձևակերպում: Ասում են, որ նմամ ձևով  մենք նաև օգնում ենք դրանց իրականացմանը։ ։-)
  • Շատ հեշտ է առավելություն ունենալ զրուցակցիդ նկատմամբ, եթե խոսում ես ցածր և հանգիստ ձայնով:
  • Այն մարդկանց մոտ, ովքեր կարողանում են շնորհակալություն հայտնել, ավելի հեշտ է ստացվում երջանիկ լինել:

/շարունակելի/