Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Մենք բոլորս գիտենք, որ ուղեղը կենսական նշանակություն ունեցող օրգան է, և առանց դրա մեր օրգանիզմը ոչ մի ֆունկցիա չի կարող կատարել։ Կենսական նշանակություն ունեցող այս օրգանն այնքան բարդ ու բազմաբնույթ է, որ նրա գործառույթներն ու աշխատանքը կարելի է անվերջ ուսումնասիրել…

Եվ այսպես` ամենահետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին.

1. Իրականում մարդու ուղեղն ավելի ակտիվ է հենց քնած ժամանակ։

2. Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժ արագությամբ:

3.Մարդու ուղեղը կարող է մոտ 25 վտ լարում ստեղծել ցանկացած պահին: Այն կարող է ապահովել լամպի աշխատանքի համար անհրաժեշտ հզորությունը 🙂

4.Հոգնեցի՞ք այս տեքստը կարդալուց։😂 Հորանջեք և կթարմանաք։

5.Տղամարդու ուղեղը 10 տոկոսով մեծ է կնոջ ուղեղից, սակայն, կնոջ գլխուղեղում նյարդային բջիջներն ու կապերն ավելի շատ են, ինչն ապահովում է ավելի մեծ արդյունավետություն և արագություն:

6.Ուղեղն օրգանիզմի ամենաճարպոտ օրգանն է (պարունակում է շուրջ 60% ճարպ)։

7.Երկու տարեկան հասակում մարդու ուղեղում ավելի շատ քանակությամբ բջիջներ կան, քան կյանքի մյուս շրջաններում։

Դե ի՞նչ, հետաքրքրե՞ց 🙂

 

Կազմեց` Karen Sarian-ը: