Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր դաջվածքի մասին

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Դաջվածքը մարդու մարմնի պատկերազարդարման եղանակներից մեկն է։

Ինչպես ցույց են տվել ազգագրական հետազոտությունները` դաջվածքի մշակույթը հատուկ է աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին: Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Իր ստեղծման պահից դաջվածքը կրել է կրոնական, էսթետիկ, էրոտիկ, տիեզերական  և մոգական բնույթ։
Ըստ մարդաբանների՝ դաջվածքի մշակույթի տարածումը և կարևոր դերակատարումը ավանդական մշակույթներում ունի մի քանի պատճառներ.

  • կիրառվել է որպես գրավչության միջոց,
  • որպես պաշտպանական միջոց՝ ուրիշներ մոտ վախ առաջացնելու նպատակով,
  • որպես հաղորդակցության եղանակ սեփական հանրույթի ներսում և այլ հանրույթների ներկայացուցիչների հետ։

Դաջվածքի կիրառումը հնում երկու հիմնական նպատակ էր հետապնդում։ Առաջին հերթին, այն հանդիսանում էր որպես «այցեքարտ», երբ դաջվածքը պատմում էր մարդու մասին ամեն ինչ, նրա տոհմական պատկանելիությունը և նույնիսկ կենսագրությունը։ Եվ երկրորդ՝ դաջվածքը կիրառվում էր որպես դրոշմ, որով խարազանում էին հանցագործներին և ստրուկներին։ Ամեն դեպքում դաջվածքը որոշակի տեղեկատվություն է հաղորդում մարդու կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ 🙂

 

Այսօր դաջվածքների մասին խոսելիս, պետք չէ մոռանալ, որ այն թույլատրվում է անել միայն հատուկ մասնագիտացված սրահներում` խիստ պահպանելով հիգիենային բոլոր կանոնները, քանի որ միջամտությունը կրում է մի շարք առողջական վտանգներ, նաև այդ ճանապարհով կարող են փոխանցվել հեպատիտ B, C, ՄԻԱՎ-ը և մի շարք այլ վտանգավոր հիվանդություններ:

 

Կազմեց Monika Makaryan-ը: