Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Համբույրի միջազգային օր

Այլ նորություններ

Անվտանգ սպորտ (մաս 2)
Շարունակենք խոսել վնասվածքների կանխարգելման մասին մարզվելիս։ Եթե սահում եք սահադաշտով, սնոուբորդով, սքեյթբորդով կամ սկուտերով, կրեք հատուկ պաշտպանիչներ։ Արմունկի և դաստակի պաշտպանիչները կարող են կանխել ձեռքի և դաստակի կոտրվածքները, իսկ ծնկի պաշտպանիչները պաշտպանում են ծնկները վնասվածքներից։ Որոշ մարզաձևերում, մասնավորապես՝ կոնտակտային սպորտաձևերում, օգտագործվում են միջադիրներ։ Կան սրունքի, ծնկի, արմունկի, դաստակի, կրծքավանդակի, ուսի, կոնքի և ազդրի միջադիրներ։ Հոկեյ, ֆուտբոլ, բասկետբոլ, բեյսբոլ և այլ կոնտակտային սպորտաձևեր խաղացող տղաները պետք է հատուկ բաժակ օգտագործեն սեռական օրգանների հատվածը պաշտպանելու համար։ Բոլոր…
Տեղադրված է 03.02.2026 , 12:57…  ավելին →

Հուլիսի 6-ին նշվում է համբույրի միջազգային օրը, որն առաջին անգամ տոնվել է Մեծ Բրիտանիայում:

 

Համբույրները լինում են տարբեր տեսակի և նրանց նշանակությունն էլ տարբեր է: Սերը հաճախ է ուղեկցվում համբույրներով: Ինչևէ, համբույրները կարող են առաջանալ որպես զգացմունքի դրսևորում, որպես պահանջ կամ էլ ուղղակի կարող են սովորության վերածվել:

Ժամանակակից հոգեբանության կարծիքով համբույրը հանգստացնում է նյարդային համակարգն ու կանխում սթրեսները, պարգևում է լավ տամադրություն և խոսում է սիրո և կապվածության համար:

 

Տոնի առթիվ համբույրի բազմազան մրցույթներ են անցկացվում աշխարհի տարբեր քաղաքներում 🙂

Հայտնի համբուրվողներ.
  • Ոմն ամերիկացի Ա. Վոլֆրամ Միննեսոտայից  1990 թվականի սեպտեմբերի 15-ին իր քաղաքում անցկացվող փառատոնի ժամանակ 8 ժամ շարունակ համբուրել էր 8001 մարդու՝ յուրաքանչյուրին հատկացնելով 6 վայրկյան:
  • Հեռուստաէկրանից առաջին անգամ 30 վայրկյան տևողությամբ համբուրվել են Մեյ Իրվինն ու Ջոն Ռայեյը «Համբույր» տեսահոլովակում 1896 թվականին:
  • Ամենաշատ համբույրի տեսարաններ պարունակող ֆիլմը 1926 թվականին Warner Bros. Pictures ընկերության նկարահանած «Դոն Ժուանն» է (մոտավորապես 191 համբույր):
  • Կինոֆիլմերի պատմության մեջ ամենաերկար համբույրը տևել է 185 վայրկյան` «You’re in the Army Now» տեսաֆիլմում Ռեջիս Թումի և Ջեյն Վայմենի մասնակցությամբ: Այն կազմել է ֆիլմի ողջ տևողության 4%-ը: