Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Գրկախառնվելու միջազգային օր

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Հունվարի 21-ին տարբեր երկրներում տոնում են երևի թե ամենայուրօրինակ տոնը` Գրկախառնվելու միջազգային օրը (International Hug Day):

Այն  սկիզբ է առել ԱՄՆ-ում 1986թ.-ին, որպես Ազգային գրկախառնության տոն, իսկ հետագայում տարածվել է ողջ աշխարհում:

Համաձայն տոնի ավանդույթի, այս օրը գրկախառնվում են ընտանիքի անդամները, ընկերները, հարազատները, նույնիսկ` անծանոթ մարդիկ: Չնայած որ տոնը բավական երիտասարդ է, դժվար է գտնել դրա հեղինակին կամ իմանալ, թե ինչու է ընտրվել հենց հունվարի 21-ը: Կա կարծիք, որ հեղինակներն ուսանողներ են եղել:

Հոգեբանների կարծիքով, միմյանց գրկելով, մարդիկ ուզում են վայելել սիրո և անվտանգության զգացումը: Գրկախառնվելը հաղորդում է մարդուն դրական լիցքեր, տալիս է ապահովության և ջերմության զգացում:

Ուրեմն, ավելի հաճախ գրկախառնվե′նք: