Այլ նորություններ
Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…
ավելին →
Հունվարի 24-ին նշվում է յուրօրինակ «քաղցր» տոն՝ Էսկիմոյի միջազգային օրը (International Eskimo Pie Day):
1922 թ.-ի հենց այդ օրը ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքների խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը ստացավ էսկիմոյի պատենտը:
Էսկիմոն փայտիկի վրա սերուցքային պաղպաղակ է՝ պատված շոկոլադե շերտով:
Այդ համեղ քաղցրավենիքը սիրում են աշխարհի բոլոր երկրներում, տարբեր տարիքի մարդիկ` և´ փոքրեր, և´ մեծեր:
Չնայած այն հազարամյակների պատմություն ունի (կա վարկած, որ դեռ Հին Հռոմի կայսր Ներոնը սիրում էր այդ սառը աղանդերը)՝ էսկիմոյի պաշտոնական ծննդյան օրը ընդունված է համարել հունվարի 24-ը:
Աղբյուր` Calend.ru