Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Էմոջիների համաշխարհային օր

Այլ նորություններ

Ինչպես հաղթահարել սթրեսը․ պարզ խորհուրդներ
Սթրեսն ուղեկցում է մարդուն իր ողջ կյանքի ընթացքում։ Գիտնականները պարզել են, որ սթրեսը թողնում է ինչպես բացասական, այնպես էլ որոշ դրական ազդեցություններ։ Չափավոր սթրեսը նաև օգտակար է, քանի որ օգնում է ադապտացվել (հարմարվել) տարբեր պայմաններին։ Ինչևէ, կարևոր է սովորել կառավարել սթրեսը և խուսափել գերլարումից, առողջական և հոգեբանական խնդիրներից։ Դրանք սովորաբար ուղեկցում են քրոնիկ սթրեսին, որի պատճառը կայուն բացասական հոգեհուզական վիճակն է։ :-( Մի քանի խորհուրդ, թե ինչպես դիմակայել և կառավարել սթրեսը․ Խոսի՛ր քո զգացմունքների և…
Տեղադրված է 02.10.2025 , 10:27…  ավելին →

Հուլիսի 17-ին նշվում է մի յուրօրինակ տոն` էմոջիի համաշխարհային օրը (World Emoji Day):

Այն նվիրված է ներկա ժամանակներում շատ պոպուլյար և առցանց տիրույթում լայն կիրառվող փոքրիկ նկարներին` պիկտոգրամներին, սմայլիկլներին, որոնք արտահայտում են հուզականությունը:

Այդ նշանները խորհրդանշում են մարդու տրամադրությունը, հույզերը և տարբեր առարկաներով արտահայտվող կյանքի առանձին իրադարձությունները: Այդ նշանների միասնությունը կազմում է այսպես կոչված էմոջի գրաֆիկական լեզուն: Ի դեպ, Օքսֆորդի բառարանը «Էմոջի» բառն անվանել է «2015թ. տարվա բառ» 🙂

 

Էմոջի (ճապոներենից՝ նկար, նշան, սիմվոլ)` գաղափարագրերի և սմայլիկների լեզու է, որն օգտագործում են էլեկտրոնային նամակներում և կայքէջերում:

Այդ գրաֆիկական լեզուն, որտեղ բառերի փոխարեն օգտագործում են նկարների զուգակցումը,  հայտնվել է Ճապոնիայում և տարածվել է ամբողջ աշխարհում: Ներկայումս էմոջի նշանների թիվը ավելի քան 2000 է:

Առաջին էմոջին ստեղծվել է 1998 թ.-ին Շիգետակա Կուրիտանի կողմից, ով i-mode բջջային ինտերնետի հարթակի վրա աշխատող խմբի անդամ էր: Առաջին էմոջիների հավաքագրումը, որը կազմված էր 172 նշաններից 12×12 պիքսել չափով՝ մշակվել էր i-mode-ի հաղորդագրությունների փոխանակման ֆունկցիաների կազմում, որպեսզի էլեկտրոնային շփումն ավելի մատչելի դառնա: Այդ ֆունկցիայի առկայության պատճառով i-mode-ի հարթակը տարբերվում էր մնացածներից:

Սկզբնական էմոջին պիկտոգրամի նման էր: Որոշ էմոջիների նշաններ ունեին հատուկ նշանակություն ճապոնական մշակույթում, օրինակ՝ խոնարհվող բիզնեսմենը, սպիտակ ծաղիկը, որը նշանակում է տնային աշխատանքի հիանալի կատարում, կամ հայտնի ուտելիքների նշանների խումբ՝ ռամեն, դանգո, օնիգիրի և սուշի:

Էմոջիի համեմատ, էմոտիկաները առաջացել են որպես տպագրական միջոցներով զգացմունքներ արտահայտող նկարներ: Որոշ էմոջիներ, որոնք ունեին դեմքի տեսք՝ դասում են էմոտիկաներին:

Էմոջիի տոնը նշվում է 2014թ.-ից և ունի իր կայքը, որն առաջարկում է միանալ տոնին` բազմաթիվ ֆլեշմոբերի,  տարաբնույթ հետաքրքիր միջոցառումների և առցանց ակտիվությունների միջոցով: 😊