Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ընտանիքի միջազգային օր

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Ընտանիքի միջազգային օրը նշվում է 1993թ. մայիսի 15-ից: Այս տոնը ընտանիքի տարբեր խնդիրների հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի արտահայտումն է: Ամեն տարի այս առիթով տարբեր երկրներում անցկացվում են տոնական միջոցառումներ, հեռարձակվում են հեռուստահաղորդումներ, կազմակերպվում են համերգներ, հանդիպումներ բազմազավակ ընտանիքների հետ, բարեգործական միջոցառումներ անապահով ընտանիքների համար և այլն: Յուրաքանչյուր տարվա տոնի խորագիրը տարբեր է լինում: Օրինակ՝ անցյալ տարի այն անցկացվել է «Ընտանիք, առողջ ապրելակերպ և կայուն զարգացում» խորագրով, իսկ 2018թ.-ի խորագիրն է` «Ընտանիք և ներառական հասարակություն»:

Սիրե՛ք և փայփայե՛ք ձեր ընտանիքի անդամներին 🙂 

 

Տեղեկատվությունը մենք գտել ենք այստեղ  և  այստեղ, իսկ նկարն`այստեղ: