Այլ նորություններ
Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…
ավելին →
Հուլիսի 30-ին ամբողջ աշխարհը նշում է Ընկերության միջազգային օրը (International Day of Friendship), օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկը: Այդ օրը նշելու մասին որոշումն ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նիստին 2011 թվականին:
Ամեն մարդ ունի ընկերության իր, յուրահատուկ իմաստավորումը:
Անյունամենայնիվ …
Ընկերությունը համբերություն է:

Ընկերությունը նաև վտանգ է:

Ընկերությունը աջակցություն է և սատարություն:

Ընկերությունը հարգանք է:

Ընկերությունը հավատարմություն է:

Ընկերությունը անձնազոհություն է:

Ընկերությունը մեծ պատասխանատվություն է:

Ընկերությունը վստահություն է:

Իսկական ընկերությունը շատ հազվագյուտ բան է:
Շնորհավորի՛ր ընկերներիդ և ասա նրանց, թե ինչքան կարևոր են նրանք քեզ համար:
Այս հոդվածի համար նկարները գտել ենք այստեղ: