Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Բարության միջազգային օր

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Նոյեմբերի 13-ին աշխարհում նշվում է Բարության միջազգային օրը (World Kindness Day):

1998-ին այդ օրը Տոկիոյում անցկացվել է Հանուն բարության միջազգային շարժման առաջին կոնֆերանսը:

Այդ շարժումը ստեղծվել է Ճապոնիայում 1997թ.-ին` միավորելով կամավորներին տարբեր երկրներից, ովքեր իրենց գործերով ոգեշնչում են մարդկանց բարի արարքների: Շարժման մասնակիցների շփումը հիմնականում համացանցի միջոցով է, և նրանք կիսվում են իրենց գաղափարներով և հետաքրքիր պատմություններով:

Գիտնականները կարծում են, որ հնարավորինս շատ բարություն անելը, երախտագիտություն արտահայտելը լավացնում է մարդկանց ինքնազգացողությունը:

Այդ օրը հայտնի մարդիկ` դերասաններ, հասարակական և քաղաքական գործիչներ մասնակցում են բարեգործական միջոցառումներին և մարաթոններին, որոնք կազմակերպվում են աշխարհի շատ քաղաքներում և երկրներում:

Ի դեպ, այս տոնին ընդունված է մերձավորներին և հարազատներին ծաղիկներ նվիրել:

 

Իսկ դու այսօր արե՞լ ես որևէ բարի գործ:  Այսօր ճիշտ օրն է սկսելու բարի գործերը: Դարձրու՛ բարի արարքները քո կյանքի մի մասը: Չէ՞ որ այդքան հաճելի է տեսնել ուրիշի անկեղծ, շնորհակալ ժպիտը, լի երախտագիտությամբ և երջանկությամբ:

Կիսվիր քո հետաքրքիր պատմությունով մեր ֆեյսբուքյան խմբում: