Այլ նորություններ
Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…
ավելին →
Մարտի 9-ին նշվեց Դիջեյների (DJ) միջազգային օրը` աշխարհի տարբեր երկրներում ապրող DJ-ների մասնագիտական տոնը:
Այդ օրը տարբեր ակումբներում կազմակերպվում են հատուկ միջոցառումներ և երեկույթներ, որոնց հասույթը տրամադրվում է բարեգործությանը, մասնավորապես` տարբեր մանկական հիմնադրամներին: Օրը ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում է սկսած 2002թ.-ից։ Տոնի նախաձեռնողներն են Աշխարհի դիջեյների հիմնադրամը (World DJ Fund) և Nordoff Robbins Music Therapy կազմակերպությունը, որն օգտագործում է երաժշտությունը մարդկանց բուժելու նպատակով:
1935թ-ին Ամերիկացի մեկնաբան Վոլտեր Ուինչելն առաջին անգամ հնչեցրեց «դիսկ ժոկեյ» (disc jockey) արտահայտությունը: Հետագայում այդ բառերը կրճատվեցին` դառնալով DJ:
DJ-ների նվագած երաժշտությունը այսօր արդեն դարձավ առանձին ժանրի երաժշտություն: Ի դեպ, DJ-ների գործը ոչ թե պատվիրած երաժշտություն միացնելն է, այլ նրանց կողմից ընտրված հիթային երգերի միքսելը։
Հայաստանում նույնպես ակտիվ զարգանում է այս ոլորտը, և այսօր հատկապես երիտասարդներն հաճախ են նախընտրում ակումբային երաժշտություն։ 🙂