Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Այսօր նշում ենք Մայր Երկրի միջազգային օրը

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Ապրիլի 22-ը Մայր Երկրի միջազգային օրն Է (International Mother Earth Day):

Այն Բոլիվիայի նախաձեռնությամբ հռչակվել Է 2009 թ․ ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Բանաձևում նշվում Է, որ «Երկիր մոլորակը և իր Էկոհամակարգերը մարդկության համար ապահովում են կյանք»,  նշվում են պարտավորություններ, որոնք ընդունվել են 1992 թ․-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովում:

Երկիր մոլորակի օրը նշելու ավանդույթը ծնունդ է առել ԱՄՆ-ում բնապահպան ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ․ 1970 թ․ ապրիլի 22-ին օրը նշվել է առաջին անգամ, և տարբեր միջոցառումներին մասնակցել են ավելի քան 20 միլիոն ամերիկացի:

Ի դեպ, հյուսիային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ հարավային կիսագնդում` աշնանը:


Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհից գիտնականներ են հավաքվում կլոր սեղանների շուրջ և քննարկում բնապահպանական խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են ավտոմոբիլային երթևեկությանը, շրջակա միջավայրի մաքրությանը և այլ էկոլոգիական հարցերին: Կազմակերպում են բազմազան միջոցառումներ և ակցիաներ՝ ցուցահանդեսներ, տարածքների մաքրում և ծառատունկ, այլ բնապահպանական ակցիաներ: Այդ օրը մի շարք երկրներում խոշոր քաղաքների կենտրոնական փողոցներում փակում են ավտոմոբիլային երթևեկությունը, որպեսզի մարդիկ կարողանան ազատորեն դուրս գալ փողոց՝ զբոսնելու, վազելու, խաղալու և վարելու ոչ թե մեքենա, այլ հեծանիվ:

Մենք բոլորս պետք է մեծ պատասխանատվությամբ ու խնամքով վերաբերվենք մեր Երկիր մոլորակին, սիրենք և հոգ տանենք,  ու անենք ամեն ինչ, որպեսզի նա լինի ամենամաքուրն ու ամենագեղեցիկը: 🙂

Կիսվի՛ր սոց․ցանցի մեր խմբերում Երկիր մոլորակի բարեկեցության համար օգտակար նախաձեռնություններով և քո սեփական հետաքրքիր գաղափարներով:

Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ Երկիր մոլորակ: