Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Այսօր գնում ենք թատրոն

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Այսօր` մարտի 27-ին նշվում է թատրոնի համաշխարհային օրը (World Theater Day):

Այն հիմնադրվել է 1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի ժամանակ և ամեն տարի մարտի 27-ին նշվում է միջազգային թատերական միությունների կողմից: Թատրոնի համաշխարհային օրվա առիթով առաջին միջազգային ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն:

Այն ավանդաբար նշվում է միասնական նշանաբանի ներքո՝ «Թատրոնը՝ որպես փոխըմբռնման և ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման միջոց»:

Թատրոն բառն առաջացել է հին հունական theatron բառից, որը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Այն առաջացել է Հին Հունաստանում Դիոնիսոսին նվիրված ծիսակատարություններից: Հայտնի էին երկու ժանր՝ ողբերգություն և կատակերգություն, որոնք ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն: Ի դեպ, բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ:

Թատերական առաջին բեմադրության մասին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 2500 թվականով: Թատերական առաջին ներկայացումը տեղի է ունեցել Եգիպտոսում, սյուժեն եգիպտական առասպելաբանության կերպարներն էին՝ Օսիրիս աստծու պատմությունները:

Ամբողջ աշխարհում այսօր կազմակերպվում են թատերական փառատոններ և ներկայացումների պրեմիերաներ: