Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Աուտիզմի մասին իրազեկության համաշխարհային օր

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Ապրիլի 2-ը աուտիզմի մասին իրազեկության համաշխարհային օրն է: Այն նշվում է 2008թ.-ից:

Աուտիզմը զարգացման խանգարում է, երբ տուժում է շրջապատի մարդկանց հետ հաղորդակցվելու և փոխհարաբերություններ հաստատելու ունակությունը: Նման երեխան թվում է մեկուսացված և իրականությունից կտրված, հայացքով չի շփվում շրջապատի մարդկանց հետ, չի խոսում և չի խաղում մյուս երեխաների նման, կրկնում է որոշակի շարժումներ (ստերեոտիպ վարքագիծ): Աուտիզմի նշանները կարող են դրսևորվել տարբեր ձևով, արտահայտվել շատ կամ քիչ:

Օրվա նպատակը հասարակության ուշադրությունը նման խնդիր ունեցող անձանց օգնելուն ուղղելն է և նրանց կյանքի որակի բարելավումը: