Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջ ապրելակերպին նվիրված բաց դաս Սարդարապատի դպրոցում

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Հերթական անակնկալ Սարդարապատի դպրոցի սաներից: Մարտի 4-ին Առողջ ապրելակերպի դասաժամին անցկացվեց բաց դաս` նվիրված վնասակար սովորություններին: Աշակերտները առողջության խաթարման մեջ մեղադրեցին և «դատեցին» հոգեներգործուն միջոցներին` ծխախոտին, կանաչ օձին և թմրամիջոցներին  🙂 : Դեռահասները (որոնց մի մասը ապագա բժիշկներ և բուժքույրեր են) դասի համար պատրաստեցին հետաքրքիր սլայդներ, գունագեղ պաստառներ, ցուցադրեցին թեմատիկ տեսահոլովակներ, բերեցին համապատասխան փաստարկներ և վիճակագրական տվյալներ:

Դպրոցականները հերթական անգամ ապացուցեցին, որ առողջությունը մեծ արժեք է, և այն կարևոր է պահպանել դեռ մանկական հասակից:

 

Կեցցե՛ն մեր ակտիվ սարդարապատցիները:

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան խմբին և կիսվեք առողջ ապրելակերպին միտված ձեր հետաքրքիր նախաձեռնություններով 🙂 :

 

Առողջ ապրելակերպը մեր ընտրությունն է :  Teenslive Armenia և  NCDChild նախաձեռնություն