Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առանց մեքենայի միջազգային օր

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Մեքենան տեղափոխման միջոց է, այլ ոչ` կարգավիճակն ընդգծող իր։

Աշխարհի շատ երկրներում այսօր նշում են Առանց ավտոմեքենայի միջազգային օրը (World Car Free Day), առաջարկելով բնակիչներին մտածել շրջակա միջավայրի պահպանման և առողջ կենսակերպի մասին։ Չէ՞ որ ավտոմեքենաների թվի կտրուկ աճը գլոբալ խնդիր է. ավտոմոբիլային արտադրությունը սպառնում է Երկիր մոլորակին, իսկ օրական կտրվածքով մեքենաների պատճառով մահանում է մինչև 3000 մարդ 🙁

 

Օրվա կարգախոսն է` «Քաղաքը` տարածք մարդկանց, տարածք կյանքի համար»:

Առաջին անգամ այդ նախաձեռնությունն առաջարկվեց 1997թ.-ին Անգլիայում, իսկ մեկ տարի անց առանց մեքենայի օրը նշեցին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: 2001 թվականին նախաձեռնությանն արդեն միացան աշխարհի ավելի քան 35 երկիր և հազարավոր քաղաքներ 🙂

Ամեն տարի սեպտեմբերի 22-ն անցկացվում է տարբեր հետաքրքիր նախաձեռնություններով: Օրինակ, Փարիզի կենտրոնում ճանապարհները փակ են ավտոմեքենաների համար, իսկ բնակիչներին, որպես փոխադրամիջոց, առաջարկվում է հեծանիվը, ընդ որում` անվճար։ Աշխարհի մի շարք երկրներում հասարակական տրանսպորտն այդ օրն անվճար է։

Աստիճանաբար այդ նախաձեռնությունը մեծացնում է աշխարհագրական ընդգրկվածությունը. այդ օրը նշում են Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում։

Ակցիան անցկացվում է հետիոտնային և հեծանվային փոխադրամիջոցների, հասարակական տրանսպորտից (հատկապես էկոլոգիապես մաքուր` էլեկտրական) օգտվելու գաղափարը քարոզելու նպատակով՝ կազմակերպվում են հեծանվավազք, մարաթոններ, հետաքրքիր սպորտային միջոցառումներ, խաղեր։ Ընդ որում, ակցիայի անցկացման վերաբերյալ քաղաքների բնակիչների արձագանքը տարբեր է, քանի որ օրը հաճախ սկսվում է խցանումներից։

Բնականաբար, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներից օգտվելու մշակույթը տարածելու համար անհրաժեշտ է համապատասխան ինֆրաստրուկտուրա, բայց խնդիրը նաև մտածելակերպի մեջ է: Օրինակ, Նիդեռլանդներում, անկախ բարձր կենսամակարդակից, ամենատարածված տրանսպորտային միջոցը հեծանիվն է (այն սիրում և վարում են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ) 🙂