Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Գնումներից հրաժարվելու համաշխարհային օր

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Գնումներից հրաժարվելու համաշխարհային օրը (անգլ. Buy Nothing Day) խորհրդանշում է ավելորդ սպառման դեմ բողոքը։ Ի դեպ, գերսպառումը նկարագրելու համար կիրառվում է հատուկ եզրույթ՝ կոնսյումերիզմ (անգլերենից consume-սպառել)։

Օրը նշվում է նոյեմբերի վերջին շաբաթ օրը, Սուրբծննդյան տոնական վաճառքների սկսվելու ավանդական շրջանում:

1992 թ․-ին ԱՄՆ-ում սկիզբ առած նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է գերսպառման նվազեցմանը, ինչպես նաև աշխարհում նյութական բարիքների անհավասար բաշխման դեմ: Այդ օրը նախաձեռնության մասնակիցներին  առաջարկվում է 24 ժամով հրաժարվել որևէ ապրանք ձեռք բերելուց:

«Առանց գնումների օրվա» շրջանակներում ակտիվիստները ցույցեր և տարբեր «հակագովազդային» միջոցառումներ են կազմակերպում առևտրի կենտրոններում, պատմում են ավելորդ ու չմտածված սպառման խնդրի և դրա հետևանքների մասին:

Գնումներից հրաժարվելու օրը միտումնավոր է նշվում «սև ուրբաթ»-ից հետո, երբ զգալի զեղչերի հետևից ընկած՝ մարդիկ «կորցնում են գլուխը» և ձեռքբերում ոչ պետքական ապրանքներ, որոնց զգալի մասը շուտով հայտնվում է աղբանոցներում և աղտոտում շրջակա միջավայրը։ 🙁

Հոգեբանները ապացուցել են, որ այս ակցիան մեծ իմաստ ունի՝ մարդկանց ուշադրությունը գրավելով գերսպառման խնդրի, շրջակա միջավայրին հասցվող ահռելի վնասի և շոպինգից կախվածության վրա։ Չէ՞ որ երջանիկ լինելու համար բոլորովին պարտադիր չէ ձեռք բերել նոր սերնդի սմարթֆոն, բրենդային պայուսակ կամ թանկարժեք մեքենա։ 🙂