Այլ նորություններ
Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։ :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…
ավելին →
“Ազգի բարոյական առաջընթացի մասին կարելի է դատել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին:” Մահաթմա Գանդի
Անօթևան կենդանիների համաշխարհային օրը կամ անօթևան կենդանիների պաշտպանության միջազգային օրը (International Homeless Animals Day) նշվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը:
Օրացույցում այդ օրը հայտնվել է Կենդանիների պաշտպանության միջազգային հանրության նախաձեռնությամբ:
Կազմակերպությունն այդ առաջարկով հանդես է եկել 1992թ.-ին, աջակցությամբ հանդես եկան կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ տարբեր երկրներից:
Սա լրացուցիչ առիթ է անդրադառնալու անօթևան կենդանիների խնդիրներին, մարդկանց պատմելու նրանց ողբերգական ճակատագրի մասին:
Այդ օրն ամբողջ աշխարհում անցկացվում են լուսավորչական և բարեգործական միջոցառումներ:
Կենդանիների պաշտպանները և կամավորները կազմակերպում են համերգներ, մրցույթներ և աճուրդներ՝ օգնելով հավաքել միջոցներ, որոնք ուղղվում են անօթևան կենդանիների, առաջին հերթին` շների և կատուների պաշտպանությանը:
Այս օրը նաև լավ հնարավորություն է տուն գտնել անօթևան մնացած կենդանիների համար:
Օգնե՛նք անօթևան կենդանիներին և միահամուռ ուժերով պայքարենք մեր փոքրիկ բարեկամների իրավունքների համար: