Ինչո՞ւ է իմ կուրծքն ավելի փոքր, քան իմ ընկերուհունը: Չէ՞ որ մենք հասակակից ենք
Միանման մարդիկ չեն լինում: Յուրաքանչյուրն ունի դեմքի, քթի, կրծքագեղձերի յուրօրինակ ձև: Անհնար է որոշել, թե որն է ավելի լավ. ունենալ փոքր, թե՞ մեծ կուրծք: Աղջիկները կարող են նաև նկատել, որ աջ կուրծքը մի փոքր ավելի մեծ է, քան ձախը, կամ հակառակը: Դա բոլորովին նորմալ երևույթ է: Բացի այդ, կրծքի չափերը փոխվում են կնոջ ողջ կյանքի ընթացքում: Կուրծքը կարող է մեծանալ գիրանալու, երեխայի ծնվելուց հետո, կամ ընդհակառակը՝ փոքրանալ կրծքով կերակրելն ավարտելուց հետո: Արագ նիհարելու պարագայում կրծքի չափը և ձևը նույնպես կարող է փոխվել:
Այլ հարցեր
Ես 19 տարեկան եմ, բոյս՝ 149սմ, քաշը՝ 47կգ։ Ի՞նչ անեմ, որ մի քիչ բոյովանամ։ Նեղվում եմ իմ կարճ հասակից, բայց վիրահատություն չեմ ուզումԵս ոչ մի բանի հավես չունեմ։ Դասերս ինձ ձանձրացնում են, կորցրել եմ սովորելու մոտիվացիան։ Ինչպե՞ս դուրս գամ այս իրավիճակից։Ողջույն, Ես 16 տարեկան եմ և շատ հաճախ եմ սիրահարվում։ Ամեն անգամ ինձ թվում է, որ սա իսկական սեր է, բայց որոշ ժամանակ հետո հիասթափվում եմ։ Դա նորմա՞լ է։