Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հոգ տար քո մասին

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Շատերին է հայտնի մի երևույթ, երբ արձակուրդներից կամ հանգստից հետո քեզ տարօրինակ ձևով զգում ես հոգնած և անտրամադիր։ 🙁 Ինչպե՞ս ազատվել այդ զգացողությունից և զգալ էներգիայով լի։

Մի քանի գործնական խորհուրդ․

  • Լսի՛ր քո մարմինը, մարմնի պահանջները․ օրինակ՝ եթե ամբողջ օրդ անցնում է նստակյաց, մի՛ պառկիր բազմոցին, քանի դեռ չես ծախսել բավականաչափ էներգիա։ Կատարի՛ր ֆիզիկական վարժություններ կամ պարզապես զբոսնիր։ Մենք բազմիցս ենք գրել այն մասին, որ ֆիզիկական ակտիվությունն օգտակար է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջության համար։
  • Ժամանակ տրամադրիր ինքդ քեզ, քո սիրած զբաղմունքներին։ Արա՛ այն, ինչ քեզ հանգստություն և բավականություն է տալիս, և մի քանի ժամով մոռացիր առօրյա գործերի և հոգսերի մասին։
  • Կարճատև քուն մտիր կամ գտիր հանգիստ տեղ, փակիր աչքերդ և 10-15 րոպե հանգստացիր՝ ազատելով ուղեղդ ավելորդ մտքերից։
  • Ժամանակին գնա քնելու և քնից առաջ դադա՛ր տուր սոց․ ցանցերից։
  • Գրի՛ առ հետաքրքիր մտքերդ կամ պլաններդ։ Օրագրում գրառումներ կատարիր դրական իրադարձությունների, քո ձեռքբերումների մասին կամ պարզապես թղթի հանձնիր քո զգացողությունները կամ հույզերը։ Ի դեպ, ձեռքով գրելը ազատում է մարդուն սթրեսից։

Ավելի շատ խորհուրդներ այս հոդվածում:

Հո՛գ տար սեփական մարմնի մասին, և քեզ կզգաս լիարժեք հանգստացած, լիցքաթափված ու պատրաստ նոր ձեռքբերումների։ 🙂