Այլ նորություններ
Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…
ավելին →
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին:
Եվ այսպես.
Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում`
- տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն, այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․
- սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու նպատակով, այսպես կոչված «սոցիալական ծխողներ»։ Մյուս խնդիրը պասիվ ծխելն է՝ այն անձի համար, ով գտնվում է ծխողի հետ նույն միջավայրում․
- բնապահպանական․ ծխախոտը աղտոտում է շրջակա միջավայրը: 🙁
Որոշ փաստեր․
- Ծխողի հետ միասին «ծխում են» նրա ընտանիքի բոլոր անդամները, նաև աշխատակիցները։
- Էլեկտրոնային ծխախոտը/ վեյփը նույնպես վնասակար է, մի՛ հավատացեք հակառակ պնդումներին։
- Բավականին մեծ է նաև ֆինանսական բեռը ընտանիքի համար՝ ծխախոտի և ծխախոտային արտադրանքի վրա ծախսվում է ընտանիքների ընդհանուր եկամտի 5-15%: 🙁
Ի դեպ, դու կարող ես ինքնուրույն հաշվարկել` ինչքա՞ն գումար կարող է խնայել ընտանիքը ծխելը թողնելու պարագայում:
- Օրական ինչքա՞ն եք ծախսում ծխախոտ գնելով:
- Ամսական ծխախոտային ծախսերի հանրագումարը:
- Տարեկան ծխախոտային ծախսերի հանրագումարը:
- 10 տարվա ընթացքում ծխախոտային ծախսերի հանրագումարը:
- Ի՞նչ կարող էիր անել այդ գումարով:
Բավականին կլորիկ գումար ստացվեց, այնպես չէ՞:
Առաջարկում ենք նախաձեռնել փոքրիկ հետազոտություն (կամ նախագծային աշխատանք) քո շրջապատում` ծխող ընկերների և բարեկամների շրջանում, թե ինչքան գումար է ծախսվում ծխախոտի վրա, և ինչ են մտածում տարբեր մարդիկ այդ մասին: Հետո կիսվի՛ր արդյունքներով մեր խմբերում։