Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Ընդմիջվող ծոմապահությունը կամ ընդհատումներով քաղցելը բարելավում է կոգնիտիվ ունակությունները և ավելացնում կյանքի տևողությունը։ Այս մասին տեղեկացնում են Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրում։

Գիտնականների խոսքով՝ սննդի որակը պահպանելով` կալորիաների սահմանափակումը նվազեցնում է տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սնվելու նման ռեժիմը օգուտ է բերում նաև ուղեղի առողջությանը, բարձրացնում է սթրեսը հաղթահարելու և հիվանդություններին դիմակայելու կարողությունը։ Ինչպես նշում են մասնագետները, կալորիաների դեֆիցիտի ժամանակ օրգանիզմն սկսում է օգտագործել հին, չգործող բջիջներ էներգիա ստանալու համար, նաև էներգիա արտադրել ճարպային բջիջներից, ինչը հանգեցնում է սիրտ-անոթային և հենաշարժողական համակարգերի բեռնվածության նվազմանը։ 🙂

Հետազոտողների տվյալներով՝ ընդհատումներով քաղցած մնալը նվազեցնում է ճարպակալման և շաքարային դիաբետի առաջացման ռիսկն անգամ ավելի շատ, քան ցածր կալորիականությամբ սննդակարգը։