Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր ժպիտի մասին

Այլ նորություններ

Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն,  այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…  ավելին →

Կա ժպիտի 19 տեսակ, որոնցից միայն 6-ն են ուրախություն արտահայտում։

Ժպիտը, որը մենք պատրաստակամորեն կրում ենք հնարավոր բոլոր իրավիճակներում, շատ հաճախ ունի ռեֆլեքտոր բնույթ։

Մեզ ժպտում են հեռուստաէկրաններից, գովազդային հոլովակներից և պաստառներից: Ժպտացող մարդիկ միշտ ավելի լավ տպավորություն են թողնում: Սակայն այս ամենը այդքան էլ պարզ չէ։

Բոլորս էլ հաճախ ժպտում ենք, երբ տխուր ենք։ Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:

Այն ժպիտը, որն ուղեկցվում է աչքերում խորը վշտի առկայությամբ, տխրության ժպիտն է։

Հետազոտողները հայտնաբերել են ժպիտի այս տեսակը, երբ տաքնված տեսախցիկով նկարահանել են սարսափ ֆիլմեր դիտողներին, ինչպես նաև, երբ հետազոտել են դեպրեսիայով հիվանդներին։ Նման ժպիտի միջոցով մարդիկ ցույց են տալիս, որ տխուր են կամ ցավ են ապրում։ 🙁 Որոշ չափով դա նաև պաշտպանական ռեակցիա է:

2009 թ.-ին Սան Ֆրանցիսկոյում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ դեմքի այս արտահայտությունը ծրագրավորված է մեր ԴՆԹ-ում։

Գիտնականները հետազոտվել են նաև ավելի քան 4800 նկարներ օլիմպիական խաղերից և նկատել են, որ այսպիսի ժպիտով են նկարվել հիմնականում 2-րդ տեղ գրավողները, ովքեր չնչին բալերով են զիջել հաղթողին։

 

Կազմեց Sona Ghukasyan-ը: