Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սիրո՞ւմ ես մուլտֆիլմեր դիտել

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Իսկ երբևէ մտածե՞լ ես մուլտֆիլմ ինքնուրույն ստեղծելու մասին:

Այսօր, հոկտեմբերի 28-ին ողջ աշխարհը նշում Անիմացիայի միջազգային օրը (International Animation Day):

Տոնը նշվում է մի քանի օր շարունակ, և այդ օրերի ընթացքում տարբեր քաղաքներում հարյուրավոր անիմացիոն ֆիլմեր են ցուցադրվում, գործում են էքսպերիմենտալ մուլտ-լաբորատորիաներ, որտեղ ցանկացողները կարող են իրենց ուժերը փորձել անիմացիոն ֆիլմի ստեղծման մեջ 🙂

 

Ինչի՞ց սկիզբ առավ անիմացիոն ֆիլմերի պատմությունը: 1892թ. հոկտեմբերի 28-ին ֆրանսիացի գյուտարար, նկարիչ Էմիլ Ռեյնոն, ով համարվում է անիմացիոն ֆիլմի հիմնադիր, Փարիզում հանդիսատեսներին հրավիրեց դիտելու «օպտիկական թատրոն»: Իր ստեղծած հատուկ սարքի՝ պրաքսինոսկոպի օգնությամբ նա ցուցադրեց շարժվող նկարներ` այսպիսով սկիզբ դնելով անիմացիոն ֆիլմերի դարաշրջանին:

Այսօր անիմացիայի տեխնիկական հնարավորությունները ուղղակի ցնցող են. լայնորեն կիրառվում է ինչպես տրադիցիոն և թվային, այնպես էլ 3D անիմացիան, Flash, Stop Motion, VFX  և այլ նորագույն տեխնոլոգիաները: