Այլ նորություններ
Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…
ավելին →
Սրտի միջազգային օրը (World Heart Day) առաջարկվել է նշել 1999թ.-ին` Սրտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Գաղափարը անմիջապես հավանության արժանացավ ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի կողմից, և սեպտեմբերի 29-ը նշում են աշխարհի տարբեր երկրներում` հիշեցնելով մարդկությանը սրտի առողջության պահպանման կարևորության մասին:
Սիրտանոթային հիվանդությունները մեծահասակ բնակչության մահացության և հաշմանդամության հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում: Հատկապես մեծ է դրանց բեռը զարգացող երկրներում:
Հայտնի է, որ վարքագծային գործոնների վերահսկման, այսինքն` ռացիոնալ սնուցման, կանոնավոր ֆիզիկական ակտիվության, ծխախոտից և այլ վնասակար սովորույթներից հրաժարման միջոցով, կարելի է կանխարգելել սրտամկանի ինֆարկտի և ինսուլտների շուրջ 80%:
Քանի որ կենսակերպը ձևավորվում է դեռ վաղ դպրոցական տարիքում և պահպանվում մեծահասակ տարիքում, չափազանց կարևոր է արմատավորել առողջ սովորույթներ հենց այդ տարիքից:
Իսկ դու ի՞նչ ես անում այդ ուղղությամբ: Կիսվի՛ր քո սեփական փորձով և ձեռքբերումներով մեր սոց. խմբում և ոգեշնչիր ուրիշներին 🙂