Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Տոնում ենք ընկերության միջազգային օրը

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերություններ, ընտանեկան հարաբերություններ, վեճեր և անձնական սահմաններ թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Հուլիսի 30-ին տարբեր երկրներում նշում է Ընկերության միջազգային օրը (International Day of Friendship):

Կան ընկերության շատ տարբեր բնորոշումներ, ինչպես օրինակ`

  • Ընկերությունը հավատարմություն է և անձնազոհություն:
  • Ընկերությունը վստահություն է և պատասխանատվություն:
  • Ընկերությունը հարգանք է և համբերություն:
  • Ընկերությունը աջակցություն է և սատարություն:

Եվ այսպես կարելի է շարունակել 🙂 Ամեն մարդ ունի ընկերության իր, յուրահատուկ իմաստավորումը: Ինչևէ, իսկական ընկերությունը շատ հազվագյուտ բան է:

Այսօր լավ առիթ է շնորհավորելու ընկերներիդ և ասելու նրանց, թե ինչքան կարևոր են նրանք քեզ համար:

Կիսվի′ր քո ընկերության հետաքրքիր պատմությունով մեր խմբում: