Այլ նորություններ
Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…
ավելին →
Հուլիսի 30-ին տարբեր երկրներում նշում է Ընկերության միջազգային օրը (International Day of Friendship):
Կան ընկերության շատ տարբեր բնորոշումներ, ինչպես օրինակ`
- Ընկերությունը հավատարմություն է և անձնազոհություն:
- Ընկերությունը վստահություն է և պատասխանատվություն:
- Ընկերությունը հարգանք է և համբերություն:
- Ընկերությունը աջակցություն է և սատարություն:
Եվ այսպես կարելի է շարունակել 🙂 Ամեն մարդ ունի ընկերության իր, յուրահատուկ իմաստավորումը: Ինչևէ, իսկական ընկերությունը շատ հազվագյուտ բան է:
Այսօր լավ առիթ է շնորհավորելու ընկերներիդ և ասելու նրանց, թե ինչքան կարևոր են նրանք քեզ համար:
Կիսվի′ր քո ընկերության հետաքրքիր պատմությունով մեր խմբում: