Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հավաքագրվում են TEENSLIVE նոր կամավորներ

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Ապրիլի 6-ին Երևանում` BŪRO Coworking Space-ում անցկացվեց TEENSLIVE նոր կամավորների հավաքագրման հերթական փուլը և սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) հիմունքներին նվիրված դասընթաց:

Այսպիսով, կայացավ  TEENSLIVE կամավորների թեկնածուների առաջին հանդիպումը և առաջին դասընթացը:

Հանդիպման առաջին մասում երիտասարդներին ներկայացվեց Teenslive Armenia նախագծի նպատակը, գործող տեղեկատվական հարթակի բովանդակությունը և հնարավորությունները:

Այնուհետ, մեր կամավորները ինտերակտիվ դասախոսության շնորհիվ սովորեցին SMM հիմունքները, ծանոթացան նրբություններին և ձեռք բերեցին վիդեո ու ֆոտո վերամշակման հմտություններ։

Ողջ ընթացքը ուղիղ հեռարձակվեց մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերով, այսպիսով մարզերում գտնվող մասնակիցները ևս հնարավորություն ունեցան հետևելու իրադարձություններին։

Վերջում մասնակիցները ստացան տնային հանձնարարություն, որի արդյունքները կտեսնեք նաև դուք շատ շուտով։  😄

Հետևեք մեր խմբին սոց.ցանցերում: