Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու այսօր բարություն արե՞լ ես

Այլ նորություններ

Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն,  այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…  ավելին →

Այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է Բարության ինքնաբուխ դրսևորման օրը (Random Act of Kindness Day):

Գաղափարի հեղինակները միջազգային բարեգործական կազմակերպություններն են, որոնք հավատացած են, որ տարին գոնե մեկ օր պետք է բարություն անել լրիվ անծանոթ մարդկանց:

Այդ տոնը այն բացառիկ  տոների շարքից է, որը տոնում են բոլորը՝ անկախ կրոնական կամ ազգային պատկանելությունից: Մասնագետները համարում են, որ եթե մարդն իր բարության դիմաց ակնկալիք ունի, ապա այդ արարքը չի կարող համարվել բարություն:

Այսօր կարելի է, օրինակ` խաղալիքներ տանել մանկատուն, ինչ-որ մեկի փոխարեն ուղևորավարձ վճարել, շնորհակալություն հայտնել ավտոբուսի վարորդին անփորձանք երթևեկության համար, տարեցին կամ կնոջը տեղը զիջել տրանսպորտում, հաճոյախոսություն անել կամ էլ պարզապես ժպտալ անծանոթին 🙂 :

 

Ունե՞ս լավ օրինակներ: Կիսվի՛ ր քո բարի գործերով մեր ֆեյսբուքյան խմբում: