Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ռիսկային վարքագիծ

Ռիսկային վարքագիծ` այնպիսի վարքագիծ, որի արդյունքում առաջանում է առողջության (այդ թվում սեռական և վերարտադրողական) խանգարումների կամ հիվանդությունների զարգացման բարձր վտանգ: Գիտելիքների բացակայության, իր և զուգընկերոջ նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի, շրջապատող մարդկանց ճնշման կամ ազդեցության հետևանքով մարդիկ կարող են վտանգել սեփական առողջությունը, ինչպես օրինակ` ծխել, չարաշահել ալկոհոլային խմիչքները, օգտագործել թմրամիջոցներ, ունենալ անապահով (առանց պահպանակի, սեռավարակների և անցանկալի հղիության առումով վտանգավոր) սեռական հարաբերություններ: