Մարդու վերարտադրողական իրավունքներ
Մարդու վերարտադրողական իրավունքներ` մարդու իրավունքների մի մասն է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բնութագրում է դրանք որպես զույգերի և առանձին անհատների իրավունքը` ինքնուրույն տնօրինելու վերարտադրողականության հետ կապված սեփական կյանքը, այսինքն` որոշումներ կայացնելու, երբ և ինչ հաճախականությամբ երեխա ունենալ, ստանալ հավաստի տեղեկատվություն, թե ինչ անել առողջ ծնող դառնալու համար, օգտվել հիվանդությունների կանխարգելման և բուժման բարձրորակ ծառայություններից, ընտրության իրավունք, որի դեպքում բացառվում է խտրականությունը ըստ սեռի և սեռական կողմնորոշման, բռնությունը և ստիպումը: