Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Անվտանգ վարքագիծ

Անվտանգ վարքագիծ` վարքագիծ, որն արտացոլում է մարդու պատասխանատու վերաբերմունքը սեփական կյանքի, արարքների, գործողությունների և առողջության նկատմամբ: Այս հասկացությունը ներառում է ապահով/ պաշտպանված սեռական հարաբերությունները (դեռահասների համար` սեռական կյանքի հետաձգումը), թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի վտանգների գիտակցումը և դրանց օգտագործումից հրաժարվելը  և մի շարք այլ բաներ: Պարզ ասած` կանխատեսել վտանգը, հնարավորության դեպքում` խուսափել և ճիշտ գործել վտանգավոր իրավիճակում: