«Իմուն պարեկ»-ը (Immune Patrol) ինտերակտիվ կրթական հարթակ է, մշակված ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից, որը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին, հասկանալ պատվաստումների դերը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, խաղալով՝ սովորել, արմատավորել պատասխանատու վարքագիծ և չհավատալ ապատեղեկատվությանը:
Հարթակում ներկայացված են 5 խաղային մոդուլներ, հանրագիտարան և հետաքրքիր տեսանյութեր։
«Իմուն պարեկ» հարթակի տեսանյութերը․
- Պատվաստումների պատմությունը. բնական ծաղիկի դեմ պատվաստանյութերը
- Հիվանդությունները և դրանց տարածումը
- Իմունային համակարգ
- Պատվաստումներ
- Կոլեկտիվ իմունիտետ
- Պատվաստանյութի մշակում
- Սկզբնաղբյուրի ստուգում