Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ես սովորում եմ 8 րդ դասարանում,սովորում եմ լավ։ Հարցն այն է,որ իմ բոլոր հասակակիցները արդեն որոշել են իրենց ուղին, իսկ ես դեռ չեմ կարող կողմնորոշվել՝ շարունակե՞մ դպրոցական կրթությունս, թե՞ գնամ քոլեջ: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ճիշտ որոշում կայացնեմ իմ ապագայի համար, որ հետո չփոշմանեմ

Ողջույն, սիրելի դեռահաս,
Այո, մասնագիտական կողմնորոշումը հեշտ հարց չէ, և հնարավոր է լինել այնպես, որ նույնիսկ ավագ դպրոցում այդպես էլ չկողմնորոշվես մասնագիտության հարցում։ Դա նորմալ է, դու կկարողանաս ավելի հստակ կողմնորոշվել, երբ ավելի սերտ շփվես տարբեր մասնագիտությունների և մասնագետների հետ, փորձես աշխատել տարբեր ոլորտներում, ձեռք բերես որոշակի կյանքի փորձ, նաև ավելի լավ ճանաչես ինքդ քեզ, քո նպատակները և ցանկությունները։
Փորձիր հասկանալ՝ ո՞ր առարկաներն են քո մոտ լավ ստացվում, ո՞ր հոսքն է քեզ ավելի հոգեհարազատ՝ տնտեսագիտական, հումանիտար, բնագիտական և այլն, ինչպիսի՞ հմտություններ և ունակություններ ունես, ի՞նչ ես սիրում անել և ի՞նչ կուզես անել հետագա կյանքում և այլն։ Հաշվի՛ առ քեզ լավ ճանաչող ուսուցիչների և հարազատների կարծիքը, ի՞նչ մասնագիտության մեջ են նրանք տեսնում քեզ։ Կան նաև որոշ թեստեր, որոնք կարող են օգտակար լինել՝ բնագիտական, մաթեմատիկական/ՏՏ կամ այլ ուղղությունները բացահայտելու համար։

Եթե երիտասարդը ցանկանում է արագ ձեռք բերել մասնագիտություն և շուտ սկսել աշխատել, ուրեմն արժե գնալ համապատասխան ուսումնարան/ քոլեջ և ստանալ միջին մասնագիտական կրթություն։
Եվ պարտադիր ծանոթացիր տարբեր մասնագիտությունների հետ, դա շատ կարևոր է։ Բոլորի, և հատկապես քո համար օգտակար կլինի կամավորական աշխատանք անել տարբեր վայրերում և շփվել աշխատակիցների հետ։

Այլ հարցեր